Պաշտոնական

Վահագն Խաչատուրյանն այցելել է Բուենոս Այրեսի Ateneo գրադարան

1 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանն այցելել է Բուենոս Այրեսի Ateneo գրադարան

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Բուենոս Այրեսի նշանավոր «Ateneo» գրադարան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Նախագահը շրջել է գրադարանում, ծանոթացել տարբեր ժամանակաշրջաններ ընդգրկող հրատարակություններին և գրքերի ֆոնդերին:

Շրջայցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել գրադարանի պատվո հյուրերի մատյանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում