Հայկական ֆուտբոլի սիրտը պիտի հանենք ու նորը դնենք, հեղափոխություն պետք է անենք. Արաս Օզբիլիզ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիզը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում խոստանում է թափանցիկ գործունեություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ Օզբիլիզը ներկայացրեց ֆուտբոլի զարգացման իր տեսլականը` ընդգծելով գործունեության հիմնական ուղղությունները, որոնք են մասսայական մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, մարզչական կրթությունը, ենթակառուցվածքների համար ներդրումային ծրագրերի ներգրավումը, ֆուտբոլի ազգային մոդելի ներդրումը, պրոֆեսիոնալ ֆուտբոլը, ազգային հավաքականները և կանանց ֆուտբոլը: Օզբիլիզը գործարկել է Arasozbiliz.am կայքը, որտեղ ներկայացված է իր ամբողջական ծրագիրը:

«Ֆուտբոլը պետք է հասանելի լինի բոլորի համար: Մեզ հարգանք է պետք ոչ միայն դաշտում, այլ նաև դաշտից դուրս: Պետք է ֆուտբոլային մշակույթ ձևավորենք, որը բացակայում է մեզ մոտ»,-ասաց նա:

Օզբիլիզի խոսքով` ՀՖՖ նախագահի ընտրություններում հեշտ պայքար չի լինելու, սակայն իր հաղթանակի շանսերը բարձր է գնահատում, քանի որ ֆուտբոլային աշխարհից մեծ աջակցություն է ստանում:

«Ասել եմ, էլի եմ ասում` ամեն ինչ կանեմ իմ ուժերի սահմաններում, որ Մխիթարյանի պես ֆուտբոլիստները մինչև կարիերայի ավարտը խաղան հավաքականում: Բայց, եթե ինձ ընտրելու եք Մխիթարյանին հետ բերելու համար, ապա մի ընտրեք: Մեր նպատակը պետք է լինի հայկական ֆուտբոլի զարգացումը»,-առանձնացրեց նա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպանը շեշտում է, երբ ինքն էր հավաքականում, թիմը մի մեծ ընտանիքի նման էր, ինչը, կարծես, հիմա պակասում է թիմում: Իսկ ինչ վերաբերում է ՀՖՖ Գործկոմին, ապա կառույցը պետք է լինի անկախ և կազմված լինի չեզոք մասնագետներից:

«Հայկական ֆուտբոլի սիրտը պիտի հանենք ու նորը դնենք, հեղափոխություն պետք է անենք: Նրանք, ովքեր տեսնում են, որ հայկական ֆուտբոլը վատ վիճակում է և չեն խոսում այդ մասին, նրանք ևս մեղավոր են»,-ասաց նա:

Օզբիլիզը ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում առաջին հերթին աուդիտ կանցկացնի ֆեդերացիայում:

ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:

Հայերեն Español Français

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար