Հասարակական

Ֆրանսիան 15 մլն եվրոյի հրատապ օգնություն կհատկացնի Հայաստանին

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան 15 մլն եվրոյի հրատապ օգնություն կհատկացնի Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան 15 մլն եվրոյի հրատապ օգնություն կհատկացնի Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է արել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը:

Հայտարարությունում շեշտվում է, որ Ֆրանսիան կշարունակի իր աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։ Նշվում է, որ նոյեմբերի 30-ին խորհրդարանը քվեարկությամբ հավանություն է տվել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի փախստականներին 15 մլն եվրոյի հրատապ օգնություն հատկացնելուն:

«Այս լրացուցիչ օգնությունը կօգնի աջակցել հասարակական կազմակերպությունների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, Հայկական Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի գործակալությունների ջանքերին` ընդունելու և հոգալու հատկապես խոցելի բնակչության սոցիալական, բժշկական, կրթական և ֆինանսական կարիքները: Այս վերջին օգնության փաթեթը 2023 թվականի մեր աջակցությունը հասցնում է 27.5 միլիոն եվրոյի»,-հայտարարում են Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունից:

Նշվում է նաև, որ Հայաստանի իշխանություններին են փոխանցվել շտապ բուժօգնության պարագաներ, իսկ ֆրանսիական հիվանդանոցները բուժում են այրվածքներով մի քանի հիվանդների։ Այս աջակցությունն ուղեկցվում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայ ժողովրդին օգնության համար դրամահավաքի ջանքերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում