Տարածաշրջանային

Վլադիկավկազ-Լարս հատվածում սահմանափակվել է մեծ բեռնատարների երթևեկությունը

1 րոպեի ընթերցում

Վլադիկավկազ-Լարս հատվածում սահմանափակվել է մեծ բեռնատարների երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմավիրական ճանապարհի հատվածում արգելված է մեծաբեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը՝ Վրաստանում եղանակի վատթարացման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունում։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման և ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության ապահովման անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ արգելված է մեծաբեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք–Լարս բնակավայր ընկած հատվածում Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ` դեկտեմբերի 8-ի ժամը 02:20-ից, մինչև այլ հատուկ կարգադրություն կլինի», - ասված է հաղորդագրության մեջ։

Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով ՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մնացած երկրների հետ։ Ռուսական հատվածում մայրուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում