Վրաստանում սկսվել են բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մեկնարկել են «Maple Arch 2023» բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք կազմակերպել է Կանադայի պաշտպանության նախարարությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Բազմազգ «Maple Arch 23» զորավարժություններին կանադացի հրահանգիչների հետ միասին ներգրավված են նաև վրացի հրահանգիչներ: Զորավարժություններին մասնակցում են ինը երկրների զինվորականներ: Վրաստանի պաշտպանական ուժերը ներկայացված են Արևելյան հրամանատարության տարբեր ստորաբաժանումներով և JTEC անձնակազմով», - ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ զորավարժությունների նպատակը մասնակից երկրների միջև փոխհամատեղելիության մակարդակի բարձրացումն է, գործընկեր երկրների միջև պաշտպանության ոլորտում կապերի խորացումը, ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտենալը, ինչպես նաև խաղաղապահ գործողությունների պլանավորման և իրականացման գործընթացում անհրաժեշտ հմտությունների կատարելագործումը։

Գերատեսչության տվյալներով՝ դրանք ամենամյա բազմազգ զորավարժություններ են, որոնք հերթափոխով անցկացվում են տարբեր երկրներում։ Վրաստանի պաշտպանության ուժերն այս զորավարժություններին առաջին անգամ մասնակցել են 2018 թվականին՝ գումարտակի մակարդակով։

Հայերեն Русский

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ