Տարածաշրջանային

Պուտինը Իրանի նախագահին հրավիրել է քննարկելու Պաղեստինում տիրող իրավիճակը

2 րոպեի ընթերցում

Պուտինը Իրանի նախագահին հրավիրել է քննարկելու Պաղեստինում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է կարծիքներ փոխանակել տարածաշրջանում, հատկապես Պաղեստինում տիրող իրավիճակի շուրջ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իհարկե, մեզ համար շատ կարևոր է կարծիքների փոխանակումը տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, հատկապես՝ Պաղեստինի իրավիճակի վերաբերյալ»,- Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ ասել է Պուտինը։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին իր հերթին նույնպես դրական է գնահատել Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը, բայց նշել է, որ երկու երկրների շահերից է բխում այն ​​ավելի զարգացնելը հատկապես էներգետիկայի, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում։

«Հարևան պետությունների և, մասնավորապես, մեր բարեկամ երկրի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները զարգացնելու մեր քաղաքականության համատեքստում մենք նկատում ենք, որ մեր փոխգործակցությունը լավ է զարգանում: Մենք առաջընթաց ենք գրանցել վերջին մի քանի տարիների ընթացքում»,- ասել է Ռաիսին:

Նա հավելել է, որ ՌԴ նախագահի հետ շարունակվող բանակցությունները կօգնեն ստեղծել բարենպաստ պայմաններ այն հնարավորությունների իրացման համար, որոնք ունեն իրանա-ռուսական հարաբերությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում