Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/12/1125760.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել երկրում նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևի հրամանագրի համաձայն՝ Ադրբեջանում 2024 թվականի փետրվարի 7-ին կանցկացվեն նախագահական արտահերթ ընտրություններ։
Ադրբեջանում նախագահի հերթական ընտրությունները նախատեսված էին 2025 թվականին։