Իրանցի փորձագետը կարևորում է գիտական դիվանագիտությունը խաղաղության կերտման գործում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահի աշխատակազմի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենի միջազգային հարցերով խորհրդական Ալիրեզա Քուհքանի համոզմամբ՝ խաղաղության կերտման կարևորագույն գործիք կարող են հանդիսանալ գիտությունն ու գիտական դիվանագիտությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետներիմասնակցությամբ դեկտեմբերի 4-ին Երևանում անցկացված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով համաժողովում, իրանցի փորձագետն անդրադառնալով Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանում խաղաղություն կերտելու հեռանկարներին, կարևորեց սոցիալական կապերի ամրապնդումը, մարդկանց միջև հարաբերությունների, փոխվստահության զարգացումը, ինչին հասնելու կարևորագույն գործիքը նա համարում է գիտությունն ու գիտական դիվանագիտությունը։

«Խաղաղության խաչմերուկը» ֆիզիկական միջանցքներից վեր դասվող գաղափարախոսություն է, որին հասնելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել նաև գիտական դիվանագիտության և սոցիալական փոխկապակցվածության հնարավորությունները՝ որպես համակողմանի արահետներ դեպի ներդաշնակության ու փոխըմբռնման խթանում»,-համոզմունք հայտնեց նա՝ հավելելով, որ թեև գիտությունն ու խաղաղությունը հաճախ չեն արծարծվում նույն համատեքստում, սակայն գիտությունը կարող է կենսական դեր խաղալ և պայմաններ ստեղծել խաղաղության կերտման ճանապարհին։

«Նոր առաջացող հակամարտությունների դարաշրջանում անհրաժեշտ է ընդգրկել գիտական համայնքին այս գործընթացում՝ վստահ լինելով, որ վերջինս կարձագանքի մեր բազմաշերտ մարտահրավերներին՝ օգնելով հաղթահարել դրանք»,-պարզաբանեց փորձագետը՝ մանրամասնելով, որ ասվածը վերաբերում է գիտական դիվանագիտության ու փոխգործակցության օգտագործմանն ազգերի միջև ընդհանուր խնդիրների կարգավորման և կառուցողական միջազգային գործընկերություն ձևավորելու համար։

Անդրադառնալով տարածաշրջանում այդ առումով առկա գործիքներին ու հնարավորություններին, նա դրանցից առաջինը նշեց ուսանողների ներգրավումն ու փոխանակումը՝ հավաստիացնելով, որ Իրանը պատրաստ է հյուրընկալել ուսանողների։

Երկրորդ ուղղությունը, ըստ բանախոսի, փոխանակման ծրագրերի իրականացումն է, այդ թվում՝ ակադեմիական, վարչական, գիտական հաստատությունների անձնակազմերի ընդգրկմամբ։

«Խոսքը վերաբերում է համատեղ ծրագրերի իրականացմանը, հրապարակումներին։ Սա իրապես հնարավոր է և բարենպաստ միջավայր կա Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի համալսարանների համար։ Այստեղ ընդգրկված են հնարավորություններ ուսումնառության, փորձի փոխանակման,փոխգործակցային գիտական գործունեության, ինչպես նաև գիտատեխնիկական աշխատանքի արդյունքներով, բացահայտումներով կիսվելու տեսանկյունից»,-ընդհանրացրեց Ալիրեզա Քուհքանը։

Հայերեն فارسی

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ