Մենք պատրաստ ենք մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին․ Հնդկաստանի դեսպան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի դարավոր կապերը կուռ հիմքեր են ապահովում սերտ համագործակցության համար նաև ներկա ժամանակներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ անցկացված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով փորձագիտական համաժողովում այս մասին ասաց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան՝ նշելով, որ Հնդկաստանն ու Հայաստանը դարեր ի վեր պատմական կապեր ունեն, Իրանն էլ այն կամուրջներից է, որ նպաստել է այդ կապերի զարգացմանը։

«Հնդկաստանն ու Իրանը սերտորեն համագործակցում են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախաձեռնության շրջանակում, որը Հնդկական օվկիանոսը, Պարսից ծոցը կապում է Կասպից ծովի հետ՝ դեպի Ռուսաստան ու Եվրոպա։ Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ, հասկանալու համար, թե ինչպես երկիրը կարող է օգտվել այս միջանցքի ընձեռած հնարավորություններից»,-հավաստեց դեսպանը։

«Խաղաղության խաչմերուկ» նախագծին անդրադառնալով՝ Հնդկաստանի դեսպանը նշեց, որ վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի այս նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով ենթակառուցվածքների զարգացման միջոցով խթանել փոխկապակցվածությունը Կովկասի տարածաշրջանում ՝ ներառյալ երկաթուղիներ, ճանապարհներ, էլեկտրահաղորդակցության ուղիներ։

«Հայաստանը ներկայում զարգացնում է իր ճանապարհային ենթակառուցվածքը՝ Իրանի հետ հարավային սահմանից դեպի Վրաստանի հետ հյուսիսային սահման։ Հնդկական որոշ ընկերություններ հետաքրքրություն են դրսևորել այս նախագծի հանդեպ։ Մենք պատրաստ ենք մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին»,-ընդհանրացրեց Նիլաքշի Սահա Սինհան։

Հայերեն العربية English Français Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել