ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դեմ քվեարկեց «Հայաքվե»-ի նախագծին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մեծամասնությունը դեմ քվեարկեց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությանօրենսդրական նախագծին, որով առաջարկվում է քրեականացել Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղը որևէ այլ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, ժխտելը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ քվեարկեց 3, դեմ՝ 7 պատգամավոր։ Նախագիծը Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Հոկտեմբերի 11-ին «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը մուտքագրել էր Ազգային ժողով օրինագիծը, որով առաջարկվում է Քրեական օրենսգրքում կատարել հետևյալ լրացումը․Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղը որևէ այլ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ 10-18 տարի ժամկետով։

Հայերեն Español Русский

Սոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ. BTA

Նոյեմբերի 28-ի միջոցառումների անոնս

ԱրարատԲանկը, GGF-ը և EFSE-ն ընդլայնում են համագործակցությունը՝ ՄՓՄՁ ու կանաչ ֆինանսավորումը խթանելու նպատակով

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներ. Moldpres

ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանա

Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու գործկոմի անդամների թեկնածուները

Ուիգմորը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայի առաջատար մանկական բժշկական կենտրոնի՝ Great Ormond Street Hospital-ի հետ

Հայաստանը պետք է լինի ոչ միայն միջազգային քննարկումների հարթակ, այլև գաղափարներ առաջարկող երկիր. Տաթևիկ Սիմոնյան

Դատախազությունը պահանջում է թմրամիջոցներ իրացնելու, փողերի լվացման ու դասալքության համար մեղադրվող Դավիթ Քելեշյանից հօգուտ պետության բռնագանձել 2 անշարժ գույք և 605 միլիոն դրամ

Ընտանեկան բռնությանն առնչվող խնդիրների լուծման գործում միջազգային կառույցները պատրաստ են շարունակաբար աջակցել ՀՀ կառույցներին