Քաղաքականություն

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դեմ քվեարկեց «Հայաքվե»-ի նախագծին

1 րոպեի ընթերցում

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դեմ քվեարկեց «Հայաքվե»-ի նախագծին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մեծամասնությունը դեմ քվեարկեց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությանօրենսդրական նախագծին, որով առաջարկվում է քրեականացել Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղը որևէ այլ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, ժխտելը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ քվեարկեց 3, դեմ՝ 7 պատգամավոր։ Նախագիծը Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Հոկտեմբերի 11-ին «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը մուտքագրել էր Ազգային ժողով օրինագիծը, որով առաջարկվում է Քրեական օրենսգրքում կատարել հետևյալ լրացումըՀայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղը որևէ այլ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ 10-18 տարի ժամկետով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում