Տարածաշրջանային

Կուբայի նախագահը 22 տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Իրան

1 րոպեի ընթերցում

Կուբայի նախագահը 22 տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Իրան

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը ժամանել է Իրան։ Սա 22 տարվա ընթացքում Կուբայի նախագահի առաջին այցն է Իրան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Վերջին անգամ 2001 թվականին Իրան էր այցելել Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոն։

Թեհրանի «Սաադաբադ» պալատում Դիաս Կանելին ընդունել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Կողմերը նախատեսում են բանակցություններից հետո ստորագրել մի շարք համաձայնագրեր և համագործակցության հուշագրեր, այնուհետև հանդես գալ մամուլի ասուլիսով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում