Հասարակական

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Հնդկաստանի պատմամշակութային ավանդույթներին. դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Դրուպադի Մուրմուին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Հնդկաստանի պատմամշակութային ավանդույթներին. դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Դրուպադի Մուրմուին

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը նոյեմբերի 28-ին իր հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հնդկաստանի նախագահական պալատում կայացած հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Հնդկաստանի պատմամշակութային և հաստատուն ժողովրդավարական արժեքներով հարուստ ավանդույթներին, ինչպես նաև զարգացող տնտեսական առաջընթաց գրանցող երկկողմ կապերին:

Հանդիպմանը Հնդկաստանի Հանրապետության նախագահն անդրադարձել է Հնդկաստանի տարբեր շրջաններում հայկական դարավոր ներկայության, վերջին շրջանում երկկողմ համագործակցության տարբեր բնագավառների ակտիվության և մի շարք ծրագրերում երիտասարդների ներգրավվածությանը խթանող հետագա քայլերի ձեռնարկման նշանակությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում