Հասարակական

ՀՀ նախագահը ԱՄԷ֊ի հայ համայնքին ներկայացրեց Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը

3 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը ԱՄԷ֊ի հայ համայնքին ներկայացրեց Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը

ԴՈՒԲԱՅ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դուբայում հանդիպեց Արաբական Միացյալ Էմիրությունների հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը, Հայաստանի նախագահն ընդգծեց, որ տարբեր երկրներ այցերի ընթացքում ինքը նախընտրում է հանդիպումներ անցկացնել հայ համայնքների ներկայացուցիչների հետ, որի հիմնական նպատակն էնրանց տեղեկացնել, թե իրականում ինչ է տեղի ունենում Հայաստանում և Հայաստանի շուրջ։

«Շատ հաճախ նաև Հայաստանում ապրող մարդիկ լիովին չեն տիրապետում իրական տեղեկատվության, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում, որովհետև տեղեկատվությունն այսօր բազմաբովանդակ է, ապատեղեկատվությունն էլ շատ արագ է տարածվում։ Ուստի, իմ կարծիքով, պետական պաշտոնյաների հետ հանդիպումները ձեզ համար լավ հնարավորություն է իրական տեղեկություններ ստանալ մեր երկրում տիրող իրավիճակի մասին»,֊ ասաց նախագահը։

Նախագահը ներկայացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիի շուրջ բանակցային գործընթացի զարգացումները՝ շեշտելով, որ այդ գործընթացում հնարավոր չի լինում առաջընթաց գրանցել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումների պատճառով։ ՀՀ նախագահն ընդգծեց, որ Հայաստանն այս գործընթացում կառուցողական է տրամադրված, իսկ Ադրբեջանը վերջին շրջանում խուսափում է բանակցություններից։

Վահագն Խաչատուրյանն ընդգծեց, որ շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում մեկնարկած ժողովրդավարական բարեփոխումները լինեն շարունակական։ Նրա խոսքով՝ Հայաստանն այդ պրիզմայով պետք է ներկայանա աշխարհին, քանի որ ժողովրդավարությունը նպաստում է տարբեր երկրների հետ հարաբերությունները զարգացնելուն։

Վահագն Խաչատուրյանն անդրադարձավ նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին։ Նա նշեց, որ անվտանգության առումով Հայաստանը խնդիրներ ունի, քանի որ անվտանգային այն համակարգը, որում երկիրը երկար տարիներ եղել է, չի աշխատել, ինչի հետևանքով էլ երկիրը լուրջ խնդիրների է բախվում։ Նախագահը նշեց, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգությունը և կախված չլինի մեկ կենտրոնից։

Վահագն Խաչատուրյանը նաև կարևորեց հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը՝ նշելով, որ հարևան երկրների հետ խաղաղ ու համերաշխ ապրելուն, բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա։

Նախագահը հայ համայնքի ներկայացուցիչներին ներկաիացրեց նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում