Ադրբեջանում պահվող որևէ հայ չի կարող զերծ մնալ ապօրինի դատական գործընթացներից․Սիրանուշ Սահակյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի համոզմամբ՝ ներկայում Ադրբեջանում պահվող որևէ հայ չի կարող զերծ մնալ ապօրինի դատական գործընթացներից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն» թեմայով ասուլիսում։

«Այս իրավական գործընթացները պաշտպանություն են տալիս Ալիևների ռեժիմին։ Միջազգային մարդասիրական իրավունքը նախ հստակ է սահմանում՝ անհապաղ ազատ արձակելն ակտիվ հակամարտության դադարից հետո։ Մյուս կողմից մենք ունենք միջազգային քրեական իրավունք, որը պատերազմական հանցագործություն է որակում գերեվարված անձանց անհապաղ ազատ չարձակելը, և եթե Ադրբեջանն այս շինծու գործերով նրանց պահելու իրավական հիմքեր չստեղծի, ապա մեծանում են պատերազմական հանցագործությունների առնչությամբ մեղադրանքները»,- պարզաբանել է Սահակյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի իրական նպատակը գերեվարված անձանց որպես պատանդ պահելն է և դրա միջոցով Հայաստանի իշխանությունների վրա ազդեցություն գործելը։

Ըստ փորձագետի՝ իրավունքը նրանց կողմից օգտագործվում է՝ հիմնավորելու, որ այդ անձանց Ադրբեջանում գտնվելը պայմանավորված է դատական գործընթացով կամ պատժի կրման հանգամանքներով, ուստի այն իրավական է և օբյեկտիվ։

Փորձագետը, որպես օրինակ անդրադարձավ ադրբեջանցիների կողմից առևանգված՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի դեպքին վերաբերող այն հանգամանքին, որն, ըստ նրա, ցույց է տալիս այդ մեղադրանքների շինծու լինելը։

«Ի սկզբանե Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ Ռաշիդ Բեգլարյանը մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու մեջ։ Այսինքն` ձերբակալելու պահին պետության տիրապետման տակ չի գտնվել որևէ փաստական տվյալ կամ ապացույց, որով Ռաշիդ Բեգլարյանը կփնտրվեր «Խոջալուում ցեղասպանություն» իրականացնելու համար, իսկ ցեղասպանության հետ կապված փաստերը հետաքննվում են թարմ հետքերով։ Եթե իրական առնչություն ունենար, ապա ենթադրվում է, որ Ադրբեջանն արդեն կունենար հետաքննված գործ, միջազգային հետախուզումներ»,-ընդգծել է միջազգային իրավունքի մասնագետը ում խոսքով՝ դա ավելի ուշ կատարելու հանգամանքը վկայում է, որ ադրբեջանցիներն ուսումնասիրել են Ռաշիդ Բեգլարյանի օգտահաշիվը և տարիքային, բնակության ու այլ գործոններով պայմանավորված՝ համարել են հարմար թեկնածու իրենց ցեղասպանական վարկածը հիմնավորելու համար։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան