Անհրաժեշտ է միջազգային երաշխիքների ներքո կյանքի կոչել ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը. դեսպան Մկրտչյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է Հունաստանի իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր, խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Դորա Բակոյանիի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգային խնդիրներին՝ ներկայացնելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Դեսպանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման հրատապությունը, ինչպես նաև անդրադարձել բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը միջազգային երաշխիքների ներքո կյանքի կոչելու անհրաժեշտությանը։

Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությանը՝ միջխորհրդարանական հարթակներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության համատեքստում:

Հայերեն English Español Français Русский

Սևան համայնքի այգիներն ու խաղահրապարակները համալրվում են նոր խաղամիջոցներով

ԵՄ-ն ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության համար

Մարտունի քաղաքի գերեզմանոցի տարածքում հիմնանորոգվում է 1,6 կմ ճանապարհ

Վարչապետը Հայաստան-Ադրբեջան հաստատված խաղաղությունը հարատև դարձնելու համար կարևոր է համարում սոցիալ-հոգեբանական բաղադրիչը

Երևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվ

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության շնորհիվ կայունացվել է Հայաստանի արտաքին միջավայրը. վարչապետ

Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում

Հայաստանն առաջիկայում ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց կսկսի

Հանուն մեր երեխաների՝ պարտավոր ենք բռնությունը ճանաչել, այլևս չհանդուրժել մեր ընտանիքներում. Աննա Հակոբյանը տեսանյութով անդրադարձել է ընտանեկան բռնության ազդեցությանը երեխաների վրա

ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում, բայց դրա խորքային պատճառն այլ է. Փաշինյան