Սպորտ

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են 5-րդ տուրի հանդիպումները

1 րոպեի ընթերցում

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են 5-րդ տուրի հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 28-ին պայքարի մեջ կմտնեն E, F, G, H խմբերի թիմերը:

E խմբում «Լացիո»-ն սեփական հարկի տակ կընդունի «Սելթիկ»-ին, իսկ «Ֆեյենորդ»-ը` Մադրիդի «Աթլետիկո»-ին:

F խմբում «Միլան»-ի մրցակիցը Դորտմունդի «Բորուսիա»-ն է, ՊՍԺ-ն կխաղա «Նյուքասլ Յունայթեդ»-ի հետ:

G խմբում Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի» -ն ուժերը կչափի «Լայպցիգ»-ի, իսկ «Յանգ Բոյզ»-ը կմրցի «Ցրվենա Զվեզդա»-ի հետ:

Եվ H խմբում Դոնեցկի «Շախտյոր»-ը կփորձի հաղթել «Անտվերպեն»-ին, «Բարսելոնա»-ն` «Պորտու»-ին:

Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում