Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի և Իտալիայի ֆինանսական գվարդիայի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միության «Թայեքս» (TAIEX) ծրագրի շրջանակներում Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակներում հանդիպումներ են անցկացվել Իտալիայի ֆինանսական գվարդիայի, Կարաբինիերների գլխավոր հրամանատարության և նրանց հատուկ օպերատիվ խմբավորման, ոստիկանական ուժերի պլանավորման և կոորդինացման գրասենյակի, մաֆիայի դեմ պայքարի քննչական ստորաբաժանման ղեկավար կազմերի հետ: Հանդիպումների ընթացքում ուսումնասիրվել են հիշյալ կառույցների` կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի առաջադեմ փորձն ու վերջիններիս գործունեության ընթացքում ժամանակակից նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մեխանիզմները: Անդրադարձ է կատարվել նաև օպերատիվ-հետախուզական աշխատանքների իրականացման հարցերին: Կարաբինիերների գլխավոր հրամանատարության և Ֆինանսական գվարդիայի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հիշյալ կառույցներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ծառայողների վերապատրաստման կազմակերպման հարցերի շուրջ:

Հանդիպումների ընթացքում ներկայացվել է նաև հայկական փորձը և կարևորվել միջազգային համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ համախմբված պայքարի անհրաժեշտությունը, քանի որ այսօր դա ոչ միայն առանձին պետությունների խնդիր է, այլև անդրազգային երևույթ, ինչն էլ ավելի կարևոր է դարձնում դրա կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված միջազգային ակտիվ համագործակցությունն ու համալիր աշխատանքների իրականացումը:

Հանդիպումներին ներկա է եղել նաև Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը:

Այցի ընթացքում Իտալիայի Հանրապետության ֆինանսական գվարդիայի և Հայաստանի հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր համագործակցության վերաբերյալ:

Հայաստանյան պատվիրակությունը կարևորել է այցի ընթացքում ձեռք բերված փորձն ու գիտելիքները և հույս հայտնել, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում երկու երկրների համագործակցությունն առաջիկայում էլ ավելի կընդլայնվի և շարունակական բնույթ կկրի: Իտալիայի իրավապահ կառույցների ներկայացուցիչները, իրենց հերթին, պատրաստակամություն են հայտնել նպաստել հայկական կողմի հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանն ու այդ շրջանակներում փորձի փոխանակման ու մասնագիտական վերապատրաստման հարցերի շուրջ կոնկրետ ծրագրերի իրագործմանը:

Հայերեն العربية English فارسی Français Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին