Տարածաշրջանային

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում նոյեմբերի 21-ին 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաչմազի շրջանի Ղուբա կայարանից 28 կմ հյուսիս-արևմուտք, իսկ օջախը՝ 6 կմ խորության վրա:

Ըստ կենտրոնի հաղորդած տվյալների՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում