Քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է հանդիպում անցկացնել պետական սահմանին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է հանդիպում անցկացնել պետական սահմանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը Հայաստանին հանդիպում է առաջարկել հայ-ադրբեջանական սահմանին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

«Երկու կողմերն էլ պատասխանատվություն են կրում խաղաղ գործընթացը շարունակելու համար, ներառյալ՝ փոխադարձ ընդունելի վայրի ընտրությունը կամ պետական սահմանին հանդիպման վերաբերյալ որոշումը»,- նշված է նախարարության տարածած տեղեկատվության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Հայաստանը դրական կարձագանքի, որպեսզի մոտակա ժամանակահատվածում սկսվեն բանակցությունները։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 21-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմին են փոխանցվել խաղաղության պայմանագրի տեսքտի վերաբերյալ Հայաստանի 6-րդ առաջարկները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում