Հասարակական

Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է. Ֆուկուսիմա Մասանորի

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է. Ֆուկուսիմա Մասանորի

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին` նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

«Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է` ուղղված երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը, զարգացած տնտեսություն ունենալուն և առողջապահական ոլորտի բարելավմանը` հիմնված օրենքի գերակայության վրա»,- ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ժամանակ ասել է դեսպանը:

Անահիտ Ավանեսյանն էլ ընդգծել է.

«Գնահատելի է Ձեր անձնական ներդրումը հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և առողջապահական տարբեր ծրագրերի իրականացման հարցում»:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկկողմ գործակցության վերջին ձեռքբերումներից են`

նորագույն, ճշգրիտ ախտորոշման բժշկական սարքավորումների նվիրաբերում Երևանի և մարզերի առողջապահական հաստատություններին,

վերջին սերնդի սարքավորումներով համալրված շտապօգնության 39 մեքենաների նվիրաբերում,

պաթոհիստոլոգիայի գերժամանակակից լաբորատորիայի բացում` Վանաձորի բժշկական կենտրոնում:

Նշվում է, որ առաջիկա ծրագրերը նպատակաուղղված կլինեն բժշկական կենտրոնների վերազինմանը և ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով առկա մարտահրավերների հաղթահարմանը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում