Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, X-ի միկրոբլոգում այս մասին գրառում է արել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված դիվանագիտական ջանքերի ակտիվացման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 18-ի հրապարակային հայտարարությունից հետո հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել համաձայնագրի իր 6-րդ առաջարկը: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նախկինում հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթղթի կնքմանն ու ստորագրմանը»,- նշված է ԱԳ նախարարության հայտարարության մեջ։
Following up PM @NikolPashinyan’s public statement of November 18th to intensify diplomatic efforts to achieve signing of a peace treaty with Azerbaijan, the Armenian side submitted its 6th proposal of the Agreement to Azerbaijani side. #Armenia remains committed to conclude &…
— MFA of Armenia (@MFAofArmenia) November 21, 2023