Սփյուռք

Մարիաննա Շահպարոնյանը Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է իր «Դեպի Հայաստան» գիրքը

2 րոպեի ընթերցում

Մարիաննա Շահպարոնյանը Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է իր «Դեպի Հայաստան» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գրական և մշակույթի համազգային կենտրոնի Կիպրոսի գրասենյակի հրավերով Կիպրոսում կայացել է բանաստեղծուհի, «Դեպի Հայաստան գրքի հեղինակ Մարիաննա Շահպարոնյանի հանդիպումը Նիկոսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում։ Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ են ընդունել բանաստեղծուհուն և բարձր գնահատականի արժանացրել հայրենիքին նվիրված նրա բանաստեղծությունները։

Միջոցառման ընթացքում համայնքը ներկայացնող պատանիներից մեկն ասմունքել է Շահպարոնյանի՝ հունարեն թարգմանված բանաստեղծությունները։

image_6483441.JPG (310 KB)

«Կայացած և շնորհալի համայնք ունենք Կիպրոսում։ Հայրենիքից հեռու բնակվելով՝ նրանք ջանք և եռանդ չեն խնայում հայի ինքնությունը պահպանելու և ապագա հայրենասեր սերունդներ դաստիարակելու համար։ Այդ առումով նրանց կատարած աշխատանքները օրինակելի եմ համարում։ Հպարտ եմ և շատ ուրախ, որ հյուրընկալվել եմ այս գաղթօջախում և ներկայացրել իմ «Դեպի Հայաստան» գիրքը»,- ասում է բանաստեղծուհին։

Կիպրոս կատարած այցի ընթացքում բանաստեղծուհին այցելել է Նիկոսիայում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի, ինչպես նաև Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամությունը խորհրդանշող հուշարձան։

Մարիաննա Շահպարոնյանի հանդիպումները Սփյուռքում շարունակական բնույթ են կրում։

Շուտով բանաստեղծուհին իր գիրքը կներկայացնի Բարսելոնայի հայ համայնքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում