Հռոմի ստատուտի վավերացումը ցույց է տալիս Հայաստանի հավատարմությունը միջազգային իրավունքին. Բորել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հռոմի ստատուտի վավերացումը ցույց է տալիս Հայաստանի հավատարմությունը միջազգային իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգումգրել էԵվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը

« Յուրաքանչյուր նոր երկրի անդամակցումը մեզ ավելի է մոտեցնում համընդհանուր մասնակցությանը և ամենածանր հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալուն»,-նշել է նա։

Հայերեն العربية English Français Русский Türkçe