ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի անվտանգության ուժերը օրերս խափանել են Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա հարձակումը՝ իրանական ծագմամբ անձի կողմից։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական Vesti-ն՝ հղում անելով իսրայելական Ynet-ին:
Տեղեկության համաձայն՝ զինված տղամարդը փորձել է ներխուժել դեսպանատան շենք, ինչի ժամանակ Ադրբեջանի անվտանգության ուժերը վերահսկողության տակ են վերցրել նրան և զինաթափել:
Նշվում է, որ ձերբակալված անձին 4 ամսով կալանավորել են։