Սպորտ

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը` երիտասարդների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը` երիտասարդների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին առաջին մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեքսիկական Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության կանանց 55կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է ոսկե մեդալակիր: Նա պոկել է 81 կգ և հրել 107 կգ:

Երկամարտի 188 կգ արդյունքով Գրիգորյանը դարձել է ԱԱ-ի ոսկե մեդալակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում