Սեւանա լիճ բաց թողնվեց Սեւանի իշխանի «Գեղարքունի» տեսակի 100 հազար հատ մանրաձուկ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր գյուղի՝ «Սեւանի իշխան» ՓԲԸ ձկնաբուծական գործարանից պետական ծրագրով Սեւանա լիճ բաց թողնվեց Սեւանի իշխանի «Գեղարքունի» տեսակի 100 հազար հատ մանրաձուկ՝ 3,9 գրամ միջին քաշով։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ բնապահպանական միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, «Սեւան Ազգային պարկ»-ի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, «Սեւանի իշխան»ՓԲԸ ներկայացուցիչներ։

«Սեւանի իշխան» ՓԲԸ տնօրեն Տիգրան Վարդանյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում սա նմանատիպ երկրորդ միջոցառումն է, որի արդյունքում, ընդհանուր գումարով, Սեւանա լիճ է բաց թողնվում «Գեղարքունի» տեսակի 230 հազար հատ մանրաձուկ։

«Առաջին միջոցառումն իրականացվել է 2023 թվականի գարնանը, երբ մեր ընկերությանը պատկանող ձկնաբուծական գործարանից Սեւանա լիճ բաց թողեցինք 130 հազար հատ իշխանի մանրաձուկ, իսկ երկրորդ անգամ դա անում ենք աշնան վերջին՝ լիճ բաց թողնելով եւս 100 հազարի չափով։ Եկող տարի ծրագրել ենք այս քանակը հասցնել 300 հազարի, իսկ հետագա տարիներին աստիճանաբար ու էականորեն ավելացնել նախկին ցուցանիշները»,-ներկայացրեց Տիգրան Վարդանյանը։

«Շրջակա միջավայրի նախարարության ընթացիկ ծրագրում նաեւ Սեւանի իշխանի պահպանության ու վերարտադրության քաղաքականությունն է, որի շրջանակներում էլ այսօր իրականացնում ենք այս միջոցառումը։ Միաժամանակ մեր ուշադրության կենտրոնում են Սեւանա լճի եւ լիճ թափվող գետերի ջրային եւ կենդանական ռեսուրսների պահպանության խնդիրները, որոնց փորձում ենք լուծում տալ մեկ ընդհանուր ծրագրային փաթեթով, իրար փոխկապակցված ու փոխլրացնող քայլերի իրականացմամբ։ Ու կարծում եմ, որ կհասնենք հաջողության»-ներկայացրեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս