Միջազգային

ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրությունը 2023 թվականի 9 ամսում աճել է 3,5 տոկոսով

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրությունը 2023 թվականի 9 ամսում աճել է 3,5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 3,5%-ով և գերազանցել 1 տրիլիոն դոլարը։ Այս տվյալները ճեպազրույցում ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) պաշտոնական ներկայացուցիչ Իա Մալկինան։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«ԵԱՏՄ-ում 9 ամիսների ընթացքում արդյունաբերական արտադրությունն աճել է 3,5%-ով՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ և կազմել ավելի քան 1 տրլն դոլար: Նաև 9 ամիսների ընթացքում աճել է կատարված շինարարական աշխատանքների ծավալը. այն ավելացել է ավելի քան 9%-ով և կազմել մոտ 135 մլրդ դոլար»,- ասել է նա։

Մալկինան նշել է, որ 2023 թվականի առաջին կիսամյակում հիմնական կապիտալում ներդրումները հասել են գրեթե 173 միլիարդ դոլարի՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով ավելի քան 8 տոկոսով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում