Տարածաշրջանային

Թուրքիայում «‎լավ պահվածքի» համար ազատ է արձակվել Հրանտ Դինքին սպանած հանցագործը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում «‎լավ պահվածքի» համար ազատ է արձակվել Հրանտ Դինքին սպանած հանցագործը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին փողոցում գնդակահարած մարդասպան Օգյուն Սամասթի նկատմամբ կիրառվել է պայմանական ազատարզկման որոշում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման մեջ հաշվի է առնվել Սամասթի «‎լավ պահվածքը» և նա պիտի անցնի փորձաշրջան։ Նման որոշումը կայացվել է մարդասպանի 16 տարվա բանտարկությունից հետո։

Սամասթը Դինքի սպանության ու ապօրինի զենք կրելու և օգտագործելու համար դատապարտվել էր 22 տարի 10 ամսվա ազատազրկման, որը հետագայում կրճատվել է և կազմել 15 տարի 2 ամիս՝ այն հանգամանքով, որ հանցագործության կատարման պահին Սամասթը եղել է անչափահաս:

Հիշեցնենք, որԴինքը Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրության շենքի մոտ մահացու հրազենային վիրավորում էր ստացել 2007 թվականի հունվարի 19-ին Օգյուն Սամասթի կողմից։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում