Տարածաշրջանային

Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է Ադրբեջանում թուրք զինվորականների ներկայության մանդատը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է Ադրբեջանում թուրք զինվորականների ներկայության մանդատը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանը նոյեմբերի 15-ին հաստատել է Ադրբեջանում թուրք զինվորականների ներկայության մանդատի երկարաձգման վերաբերյալ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված օրինագիծը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանում թուրք զինվորականների ներկայության մանդատը երկարաձգվել է 1 տարի ժամկետով՝ սկսած նոյեմբերի 17-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում