Տարածաշրջանային

Էրդողանը խորհրդարանին խնդրել է մեկ տարով երկարաձգել երկրի զինված ուժերի ներկայությունն Ադրբեջանում

1 րոպեի ընթերցում

Էրդողանը խորհրդարանին խնդրել է մեկ տարով երկարաձգել երկրի զինված ուժերի ներկայությունն Ադրբեջանում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փաստաթուղթ է ուղարկել խորհրդարան, որպեսզի խորհրդարանը մեկ տարով երկարաձգի Ադրբեջանում թուրքական զինված ուժերի առաքելությունը ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի կազմում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, թուրքական հեռուստաալիքի փոխանցմամբ՝ զինվորականներ ուղարկելու մանդատը օրենսդիրների կողմից հաստատվելու դեպքում մեկ տարով կերկարաձգվի 2023-ի նոյեմբերի 17-ից:

Էրդողանի ուղարկած փաստաթղթում ասվում է, որ միասնական կենտրոնը, որտեղ ծառայում են Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները, հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը, և Թուրքիան իր ներդրումն է ունենում տարածաշրջանի անվտանգության և կողմերի միջև վստահության ամրապնդման գործում:

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մոնիտորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնը տեղակայվել է 2021 թվականի հունվարի 30-ին Ադրբեջանի տարածքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում