«Քիմիան Արտեմ Օհանովի հետ»․ անվանի գիտնականը Երևանում ներկայացրեց իր նոր գիրքը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անվանի գիտնական, բյուրեղագետ, քիմիկոս, նյութագետ Արտեմ Օհանովը նոյեմբերի 9-ին Երևանի «Զանգակ» գրատանը ներկայացրել է իր նոր՝ «Քիմիան Արտեմ Օհանովի հետ» գիրքը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայից, հանդիպումը վարել է ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը։

«Ես վարում եմ այս հանդիպումը, որովհետև պատիվ ունեմ լինել Արտեմ Օհանովի ընկերը։ Ես երբեք չեմ հանդիպել ավելի էմոցիոնալ ինտելեկտուալի, քան Արտեմ Օհանովն է։ Ավագ սերնդից ես նրան կհամեմատեի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի հետ։ Արտեմը հրաշալի ու պարզ բացատրում է գիտության ամենաբարդ խնդիրները։ Արտեմը նոր լիցք է տվել բյուրեղային քիմիային։ 2006 թվականին նա ստեղծեց բյուրեղային կառուցվածքների համակարգչային կանխատեսման «USPEX» ծրագիրը։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել է նոր միացություն՝ բորոֆեն, որը գրաֆենի ձևափոխված տարբերակն է, ածխաթթվի փոխարեն պարունակում է բոր։ Իր կողմից կանխատեսված միացությունները բացահայտվել են նույնիսկ այլ մոլորակների վրա», - ասել է Ռուբեն Հարությունյանը։

ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Լևոն Թավադյանն անդրադարձել է պրոֆեսոր Օհանովի «Քիմիան Արտեմ Օհանովի հետ» գրքին։ «Սա յուրահատուկ գիրք է՝ հետաքրքիր օրինակներով։ Այստեղ տեղին է մեջբերել մեծ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի խոսքերը․ «Ամեն ինչ պետք է ներկայացվի այնքան պարզ, որքան հնարավոր է, բայց ոչ ավելին»։ Հենց այս սկզբունքին է հետևել գրքի հեղինակ Արտեմ Օհանովը։ Բացի այդ, գիրքն առանձնանում է քիմիայի հիմունքների և սկզբունքների յուրօրինակ հանրահռչակմամբ և մատուցման գիտական ​​խստությամբ», - ասել է ակադեմիկոս Լևոն Թավադյանը։

«Քիմիան Արտեմ Օհանովի հետ» գիրքը մեկ շաբաթ առաջ ստացել է Ռուսաստանի Դաշնության գիտահանրամատչելի գրքերի մրցույթի առաջին մրցանակը։ Այժմ տպաքանակն ավարտվել է։ Սպասվում է, որ այն կվերահրապարակվի հաջորդ տարվա սկզբին։ Գիրքը դպրոցականներին պատմում է քիմիական տարրերի, ատոմների ու մոլեկուլների, բյուրեղների մասին՝ վառ նկարազարդումներով։

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով, որին ակտիվորեն մասնակցել են և՛ պրոֆեսորներ, և՛ երիտասարդներ, և՛ դպրոցականներ։

Արտեմ Օհանովը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր է, Ռուսաստանի Դաշնության Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր, Մոսկվայի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, Եվրոպայի ակադեմիայի իսկական անդամ, Քիմիայի Թագավորական ընկերության իսկական անդամ, Ամերիկյան ֆիզիկական ընկերությունների իսկական անդամ: 2008-2017 թթ-ին նա եղել է Նյու Յորքի Սթոուն Բրուքի համալսարանի Նյութերի համակարգչային դիզայնի լաբորատորիայի ղեկավար։ Ավելի քան 300 գիտական աշխատանքների հեղինակ է, Հիրշի ինդեքսը՝ 86։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել