Հասարակական

Երևանի կենտրոնում նոյեմբերի 13-ից ժամը 07:00-ից մինչև 21:00-ն կարգելվի բեռնատարների երթևեկությունը

1 րոպեի ընթերցում

Երևանի կենտրոնում նոյեմբերի 13-ից ժամը 07:00-ից մինչև 21:00-ն կարգելվի բեռնատարների երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում նոյեմբերի 13-ից Խանջյան փողոցից մինչև Սարյան փողոց և Գրիգոր Լուսավորչի փողոցից մինչև Կորյունի փողոց հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց և պողոտա, կարգելվի երթևեկությունը՝ առավելագույն զանգվածը 2.5 տոննա բեռնատարների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ն:

Քաղաքապետարանը տուգանքներից խուսափելու համար հորդորում է հետևել ճանապարհային նշաններին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում