Հունգարիան դիմել է Եվրահանձնոժողովին՝ Բուլղարիայի կողմից գազի տարանցման վճարների բարձրացման պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունգարիան պատրաստ է մինչև տարեվերջ դիմել ԵՄ դատարան՝ Բուլղարիայի կողմից ռուսական գազի տարանցման համար վճարների բարձրացման պատճառով, եթե Եվրահանձնաժողովը գործընթաց չսկսի Սոֆիայի դեմ համայնքային կանոնները խախտելու համար և համոզի նրան ժամանակավորապես չեղարկել այդ որոշումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Հունգարիայի ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկան։

«Ես նամակ եմ ուղարկել Եվրահանձնաժողով՝ խնդրելով անհապաղ սկսել Բուլղարիայի նկատմամբ պարտավորությունների խախտման գործընթացը և մինչև գործընթացի ավարտը կոչ անել Բուլղարիային սառեցնել էներգիայի տուրքերի բարձրացումը»,- ասել է Բոկան իր տեսաուղերձում։

Նա ընդգծել է, որ Բուլղարիան այդ քայլով խախտում է ներքին շուկայի կանոնները, խարխլում է մաքսային միությունը և ԵՄ ընդհանուր առևտրային քաղաքականությունը։

Բուլղարիան հոկտեմբերի 13-ին ռուսական գազի տարանցման համար 20 լեվ (10 եվրո) ակցիզ է սահմանել։ Նոր տարանցման վճարը կազմում է գազի բազային գնի մոտավորապես հինգերորդ մասը (50 եվրո մեկ մեգավատ ժամի համար): Սովորաբար տարանցման վճարները չեն գերազանցում գազի իրական արժեքի մի քանի տոկոսը: Financial Times-ը Բուլղարիայի մաքսատուրքերը որակել է որպես «պատժիչ», որոնք սովորաբար սահմանվում են հակառակորդի գործունեությունը զսպելու համար։ Բուլղարիայի ֆինանսների նախարար Ասեն Վասիլևը հաստատել է հրապարակումը և նշել, որ կառավարության նպատակը «Գազպրոմի» շահույթի կրճատումն է։ Հունգարիան և Սերբիան համատեղ հայտարարության մեջ նշել են, որ Բուլղարիայի գործողությունները սպառնում են իրենց էներգիայի մատակարարմանը:

Հայերեն Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից