Ռուսաստանը 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան՝ ԼՂ-ից տեղահանված հայերի համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվան առաջիկա օրերին Հայաստան կուղարկի 40 տոննա մարդասիրական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղի հայերի համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք օգնում ենք Հայաստանին և Ղարաբաղի հայերին հումանիտար ոլորտում։ Մասնավորապես, Ռուսաստանի կառավարության միջոցով, հաշվի առնելով հայկական կողմի կարիքները, պատրաստվել է 40 տոննա մարդասիրական օգնություն․ այն առաջիկա օրերին կհասցվի Երևան», - ասել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում։

Պաշտոնյայի խոսքով՝ հաշվի առնելով մոտալուտ ձմեռը, մարդասիրական բեռը ներառում է շարժական էլեկտրակայան, որը կարող է էներգիա մատակարարել տասնյակ տների։

«Նախապատրաստվող մարդասիրական ակցիան լրացնում է մի շարք քայլերը, որոնք արդեն ձեռնարկվել են ռուսական կողմից՝ հույս ունեմ Ղարաբաղից ժամանակավորապես տեղահանվածներին աջակցելու համար», - հավելել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Զախարովան հիշեցրել է, որ «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն»-ը Հայաստան է առաքել 6 տոննա սննդամթերք՝ 500 պարենային հավաքածու, 500 պարկ անձնական հիգիենայի և կենցաղային քիմիայի պարագաներ։ Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի երևանյան ներկայացուցչության հետ միասին տրամադրում է բարոյահոգեբանական աջակցություն, իսկ «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամը նաև ավելի քան 20 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել, այդ թվում՝ Արարատի մարզ, որն ընդունել է ամենամեծ թվով տեղահանվածներին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ մարդասիրական արձագանքման ռուս-հայկական կենտրոնի միջոցով հոկտեմբերի 20-21-ը Հայաստանի մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Սևան, Գավառ, առաքվել է 1,5 տոննա մարդասիրական օգնություն։ Իսկ Ռուսաստանի Կապի ազգային գիտահետազոտական ​​ինստիտուտը նոյեմբերի 2-ին Արենի համայնք է մատակարարել սնունդ և տաք հագուստ:

Զախարովան հիշատակել է ևս մի քանի կազմակերպություններ, որոնք նույնպես օգնություն են մատակարարել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին։

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս