Վրաստանի խորհրդարանի ղեկավարը ողջունել է Եվրահանձնաժողովի հանձնարարականը՝ երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը ճանաչեց Վրաստանի լիիրավ անդամակցության ապագան եվրոպական ընտանիքում և ևս մեկ անգամ հաստատեց իր անսասան աջակցությունը երկրի ձգտումներին և եվրոպական ընտրությանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

2023 թ․ նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց հաշվետվություն Վրաստանի կողմից այն 12 հանձնարարականների կատարման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Եվրահանձնաժողովը Եվրոպական խորհրդին հանձնարարական է տվել թեկնածուի կարգավիճակ տրամադրել երկրին:

Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ դա ռազմավարական որոշման տանող առաջին քայլն է, որը պետք է ձեռնարկի ԵՄ-ն։ Ինչպես նշել է Պապուաշվիլին, թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հանձնարարականն ավարտում է մեկ կարևոր փուլ: Միևնույն ժամանակ սկսվում է ԵՄ-ին անդամակցության երկար ուղին։

Արդեն դեկտեմբերի 14-15-ը Եվրահանձնաժողովի եզրակացության հիման վրա Եվրոպական խորհուրդը վերջնական որոշում կկայացնի ընդլայնման քաղաքականության և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։

2022 թ․ հունիսին Ուկրաինային և Մոլդովային շնորհվել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, սակայն Վրաստանին՝ ոչ։ Այն ժամանակ ԵՄ պետությունների ղեկավարները հայտարարել էին, որ պատրաստ են Վրաստանին ևս շնորհել այդ կարգավիճակը՝ նրա կողմից 12 պայմանների կատարման դեպքում։ Դրանք ներառում են բարեփոխումներ օրենքի գերակայության, մարդու իրավունքների, ԶԼՄ-ների ազատության ոլորտներում։

Հայերեն ქართული Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին