Հայաստանում կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարություն նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

«Մենք հիմա 8-ժամյա պահպանություն ենք իրականացնում անտառներում և ազգային պարկերում. 24-ժամյա հսկողություն իրականացնելու խնդիր կա։ Այս փոփոխությունները միտված են հենց դրան։

Առաջարկում ենք Անտառային կոմիտեն փոխարինել Շրջակա միջավայրի պահպանության ծառայությամբ, «Հայ անտառ» ՊՈԱԿ-ից և ազգային պարկերը կառավարող 6 ՊՈԱԿ-ներից առանձնացնել պահպանությունը։ Ծառայողին իրավունք է տրվելու իրավախախտման դեպքում արձանագրել իրավախախտումը, վարույթ հարուցել, վնասը չափել և տուգանք նշանակել, եթե իրավախախտողը չենթարկվի ծառայողի պահանջներին, նաև ֆիզիկական ուժ կիրառել։

Առաջարկում ենք «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի և ազգային պարկերի ՊՈԱԿ-ների հաստիքները առանձնացնել և 1176 հաստիքային միավորով ծառայություն հիմնել»,- ասաց Սիմիդյանը։

Նրա խոսքով՝ ծառայությունը հագեցած կլինի ժամանակակից միջոցներով, կվերազինվի և ծառայողները համապատասխան հանդերձանք կունենան։ Սիմիդյանը հավելեց, որ 2024 թվականին ամբողջապես կավարտվի ծառայության հիմնումը։

Հայերեն العربية English Español Türkçe

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս