Տարածաշրջանային

Թուրքիան Իսրայելում իր դեսպանին հետ է կանչել խորհրդակցությունների համար

1 րոպեի ընթերցում

Թուրքիան Իսրայելում իր դեսպանին հետ է կանչել խորհրդակցությունների համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպանին Իսրայելից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Խաղաղ բնակչության վրա Իսրայելի շարունակվող հարձակումների հետևանքով Գազայի հատվածում տեղի ունեցող մարդասիրական, ինչպես նաև հրադադարի կոչերից ու մարդասիրական օգնության անարգել մուտքը թույլատրելուց Իսրայելի հրաժարվելու պատճառով որոշվել է Թել Ավիվում մեր դեսպան Շաքիր Օզքան Թորունլարին հետ կանչել Անկարա խորհրդակցությունների համար»,- նշվել է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Թորունլարը Իսրայելում Թուրքիայի դեսպան է նշանակվել 2022 թվականի նոյեմբերին՝ երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումից հետո։ Թորունլարը նախկինում եղել է Պաղեստինում որպես դեսպան։

Հոկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հետ է կանչել դիվանագետներին Թուրքիայից՝ «վերագնահատելու իսրայելա-թուրքական հարաբերությունները»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում