Քաղաքականություն

ՀՀ-ն պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է անում չթիրախավորել խաղաղ բնակչությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է անում չթիրախավորել  խաղաղ բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է անում չթիրախավորել խաղաղ բնակչությանը։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին Երևանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ցավոք,աշխարհի տարբեր ծայրերում կրկին բորբոքվում են հին հակամարտությունները,պատերազմներն ու խաղաղ բնակիչների տառապանքները։ Սա չափազանց զգայուն հարց է մեզ համար։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ մենք ականատես եղանք նույն իրադարձություններին։ Բոլոր դեպքերում և բոլոր հակամարտությունների դեպքում կոչ ենք անում չթիրախավորել խաղաղ բնակչությանը և ձեռնարկել բոլոր միջոցները զինված գործողությունները հնարավորինս արագ դադարեցնելու և խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,-ասաց Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում