Հասարակական

Կրթության զարգացման գործընկերների հետ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների և երիտասարդների կրթության կարիքները

6 րոպեի ընթերցում

Կրթության զարգացման գործընկերների հետ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների և երիտասարդների կրթության կարիքները

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ նոյեմբերի 3-ին կազմակերպվել է «Մարդասիրական արձագանք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների և երիտասարդների կրթության կարիքներին» խորագիրը կրող հանդիպում՝ կրթության ոլորտիզարգացման գործընկերներիմասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին գերատեսչությունից, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել քննարկմանը միանալու պատրաստակամության համար: Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել՝ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել երեխաների և երիտասարդների կրթության շարունակականության ապահովմանն ու որակյալ կրթության մատչելիությանը:

«Կրթության ոլորտի զարգացման բոլոր գործընկերների հետ ունենք բազմաթիվ հաջողված նախաձեռնություններ, որոնք իրականացվում են կրթության տարբեր մակարդակներում և ուղղություններով: Վստահ եմ՝ նույն արդյունավետությամբ կշարունակենք աշխատել այս դժվարին իրավիճակում, երբ խոսում ենք 30 հազարից ավելի երեխաների կրթության իրավունքի և դրա ապահովման հարցերի մասին, որոնցից շուրջ 21 հազարը՝ դպրոցահասակ: Այս պահին ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում ընդգրկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխաներ: Մեր առաջնային խնդիրն է՝ նախևառաջ ապահովել այս պահին դեռևս դպրոցական կրթության մեջ չներառված երեխաների ընդգրկումը դպրոց»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ սա, հավանաբար, կապված է մեր հայրենակիցների՝ բնակության վայրի հարցում դեռևս վերջնական որոշակիություն չունենալու հետ:

«Մեկ բան ակնհայտ է՝ անկախ բոլոր փոխկապակցված խնդիրների ապահովումից՝ հնարավորինս շուտ պետք է այնպես անել, որ բոլոր երեխաներն ընդգրկվեն կրթության համակարգում: Կարծում եմ՝ այս առումով բոլորիս հետևողական և համատեղ աշխատանքն այսօր պետք է կարևոր առաջնահերթություն դիտենք»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Կրթության ոլորտի զարգացման գործընկերների հետ հանդիպմանը Ժաննա Անդրեասյանը կարևորել է երեխաների կարիքների գնահատումը, նրանց համար իրականացվող հոգեբանական աջակցության ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի կարևորությանը:

Նշվում է, որ, նախարարի խոսքով, գերատեսչության աշխատանքների առանձին ուղղություններից է ուսանողներին տրվող աջակցությունը: Նա հիշեցրել է՝ Կառավարությունն իրականացնում է կրթության ընդհատված իրավունքի վերականգնմանն ուղղված աջակցության ծրագրեր թե՛ բարձրագույն ուսումնական հաստատություններում, թե՛ քոլեջներում և ուսումնարաններում սովորող ուսանողների համար: Այս նպատակով մեկնարկել է կրթաթոշակային ծրագիր, որով հնարավոր է իրականացնել ուսման վարձի փոխհատուցում, սակայն կա արցախցի ուսանողների մի խումբ, որոնք Հայաստանի բուհերում ուսանող են եղել բռնի տեղահանությունից առաջ:

«Նրանք այս ժամանակահատվածում չեն տեղափոխվել Հայաստան և չեն ունեցել կրթության ընդհատման խնդիր, բայց բռնի տեղահանման հետևանքով անհնար է դարձել նրանց կրթության հետագա ֆինանսավորումը: Եթե նախկինում այս ուսանողների ծնողները կամ ԼՂ կառավարությունը հոգում էին նրանց կրթության ֆինանսավորման հարցը, ապա այս պահին դա օբյեկտիվորեն հնարավոր չէ»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել միջազգային գործընկերների կողմից իրականացվող ծրագրերում այս խմբի ուսանողների համար կրթաթոշակ սահմանելու հնարավորությունը:

«Այս պահին նրանք պետական կրթաթոշակային ծրագրի շահառու չեն, և եթե կա ուսման շարունակության հետ կապված ֆինանսական աջակցության խնդիր, ապա կարծում եմ՝ այս հարցը կարող է լինել մեր համատեղ քննարկման օրակարգում»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է՝ առանձին գործընկերների կողմից իրականացվող նախաձեռնությունները կլրացնեն պետության որդեգրած քաղաքականությունն ու համահունչ կլինեն պետության որդեգրած սկզբունքներին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ համատեղ աշխատանքները լինեն համակարգված և չկրկնեն մեկը մյուսին:

«Ռեսուրսները սահմանափակ են, իսկ խնդիրները՝ շատ: Հայտնում եմ մեր պատրաստակամությունը՝ գործընկերային և թափանցիկ միջավայրում ձեզ հետ միասին աշխատելու: Պատրաստ ենք նպաստել բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն այս խնդիրների լուծմանը»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ողջունելով ներկաներին, ընդգծել է հասանելի կրթության կարևորությունը երեխաների զարգացման գործում և պատրաստակամություն հայտնել աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների ու երիտասարդների կրթության ապահովման գործընթացում առաջացած խնդիրների արագ արձագանքմանն ու լուծմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է կրթության ոլորտիզարգացման գործընկերներիհետ նմանօրինակ հանդիպումների անցկացումը և ընդգծել՝ քննարկումները կլինեն շարունակական՝ հասցեական աջակցության և ծրագրերի արդյունավետ կազմակերպման նպատակով:

Հանդիպման ընթացքում կրթության զարգացման ոլորտի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կողմից իրականացվող աջակցության ծրագրերի մանրամասները, վերհանել մի շարք խնդիրներ՝ կապված, մասնավորապես, ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների ինտեգրման հետ՝ պատրաստակամություն հայտնելով իրականացնել աջակցման տարատեսակ ծրագրեր:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում