Քաղաքականություն

Գերմանիան 9․3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին

2 րոպեի ընթերցում

Գերմանիան 9․3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիան Հայաստանին 9,3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օգնելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։

«Մենք Հայաստանում ենք մի ժամանակահատվածում, երբ երկրի ժողովուրդը կանգնած է բազմաթիվ խնդիրների առաջ։ Մեր հիշողությունների մեջ դեռևս թարմ են այն պատկերները, որոնք մենք տեսանք․ Լաչինի միջանցքով մարդկանց հոսքը դեպի Հայաստան՝ ընտանիքներ, որոնք լքում էին իրենց հայրենիքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Հայաստանի կառավարության համար մեծ մարտահրավեր էր Լեռնային Ղարաբաղից այսքան շատ մարդկանց ընդունելը։ Հայաստանի կառավարությունը հանգստություն պահպանեց և ձեռնարկեց բոլոր հնարավոր քայլերը և կապիտալ ներդրեց այդ մարդկանց աջակցելու համար, որն արժանի է մեր հարգանքին։ Դուք ձեր սիրտը բացեցիք և ձեր օգնությունն առաջարկեցիք բազմաթիվ մարդկանց, որոնց թվում էին կանայք, երեխաներ, տարեցներ Լեռնային Ղարաբաղից։ Մենք ձեզ այս հարցում մենակ չենք թողնի։ 2022 թվականից հետո մենք մեծ աջակցություն ենք տրամադրել Հայաստանի կառավարությանը և հավելյալ 9․3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրենք այս մարտահրավերները հաղթահարելու համար»,- հայտարարեց Բերբոքը։

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

Տուրիզմ

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Պենտագոնը գնահատել է Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամում դադարեցնելու հնարավորությունը

Քաղաքականություն

Պենտագոնը գնահատել է Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամում դադարեցնելու հնարավորությունը

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

Մարզեր

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

ՀՀ-ն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսին՝ հիմնախնդրի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում

Քաղաքականություն

ՀՀ-ն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսին՝ հիմնախնդրի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան

Քաղաքականություն

Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան

Իրանը հիմա ավելի, քան երբևէ մոտ է միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն

Քաղաքականություն

Իրանը հիմա ավելի, քան երբևէ մոտ է միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում