Միջազգային

Հունաստանում 5,1 մագնիտուդով երկրաշարժից հետո բնակիչներին հորդորել են խուսափել հին շենքերից

1 րոպեի ընթերցում

Հունաստանում 5,1 մագնիտուդով երկրաշարժից հետո բնակիչներին հորդորել են խուսափել հին շենքերից

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանում վաղ առավոտյան 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, սակայն իշխանությունները տուժածների և լուրջ ավերածությունների մասին չեն հաղորդել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Associated Press գործակալությունը հաղորդում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Էվիա կղզու Մանտուդի քաղաքի մերձակայքում՝ Աթենքից 90 կմ հեռավորության վրա, որտեղ նույնպես զգացվել են ստորգետնյա ցնցումները։

Իշխանությունները բնակիչներին կոչ են արել խուսափել հին շենքերից և այն ճանապարհներից, որտեղ նախկինում քարաթափումներ են եղել։

Աթենքի երկրադինամիկայի ինստիտուտը հայտնել է, որ երկրաշարժին հաջորդել են մինչև 3,7 մագնիտուդով հետցնցումներ։

Գործակալությունը հիշեցնում է, որ Հունաստանում երկրաշարժեր հաճախ են տեղի ունենում, դրանց մեծ մասը՝ ծովի տակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում