Տարածաշրջանային

Էրդողանը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ սուր քննադատությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին

1 րոպեի ընթերցում

Էրդողանը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ սուր քննադատությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աստանայում Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովի շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունները հանցագործություն են մարդկության դեմ և չեն կարող արդարացվել։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Չկա որևէ հայեցակարգ, որը կարող է արդարացնել այն, ինչ կատարվում է Գազայում հոկտեմբերի 7-ից ի վեր կամ բացատրել այս դաժանությունը։ Գազայում 28 օր շարունակ մարդկության դեմ հանցագործություններ են կատարվում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանը Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովի մասնակիցներին կոչ է արել համատեղ ջանքեր գործադրել իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում հրադադարի հասնելու ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում