Տարածաշրջանային

Էրդողանն ու Ալիևը քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու գլոբալ հարցեր

1 րոպեի ընթերցում

Էրդողանն ու Ալիևը քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու գլոբալ հարցեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 3-ին Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովի շրջանակներում Աստանայում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-ադրբեջանական հարաբերություններին, տարածաշրջանային և գլոբալ հարցերի, ինչպես նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը վերաբերող թեմաներ։

«Տարածաշրջանում մշտական ​​խաղաղությունը հնարավոր է միայն 1967 թվականի սահմաններում աշխարհագրորեն ինտեգրված և անկախ Պաղեստին պետության ստեղծմամբ, որի մայրաքաղաքը Արևելյան Երուսաղեմն է», - ասել է Էրդողանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հետհակամարտային գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում