Տարածաշրջանային

Խոշոր հրդեհ Իրանի թմրամոլության բուժման կենտրոններից մեկում․ կա 32 զոհ

1 րոպեի ընթերցում

Խոշոր հրդեհ Իրանի թմրամոլության բուժման կենտրոններից մեկում․ կա 32 զոհ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի թմրամոլության բուժման կենտրոններից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, 17 մարդ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՍՆԱ գործակալության հրապարակումը։

Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան ժամը 5։55-ին, Գիլան նահանգի Լանգարուդ քաղաքում։ Դեպքի վայր են մեկնել հրշեջներ, փրկարարներ, ոստիկաններ։ Իրանի արդարադատության գերատեսչության ղեկավարը Գիլան նահանգի իշխանություններին հրահանգել է հետաքննություն անցկացնել և պարզել հրդեհի պատճառը, ինչպես նաև օգնել միջադեպից տուժածներին։

Տուժածներն ունեն մարմնի 40-60 % այրվածքներ։

Հաղորդվում է, որ կենտրոնում բուժում էր ստանում մոտ 40 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում