Տնտեսություն

Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍՆ-ի 2024 թվականի բյուջեի չափը աննախադեպ է համարում

2 րոպեի ընթերցում

Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍՆ-ի 2024 թվականի բյուջեի չափը աննախադեպ է համարում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագծով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 345 միլիարդ 417 միլիոն դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 միլիարդ 148 միլիոն դրամով կամ 38 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։

«Ծախսերում 216 միլիարդ 398 միլիոն դրամը կազմում են ընթացիկ ծախսերը, 129 միլիարդ դրամ նախատեսված է կապիտալ ծախսերի համար»,- ասաց Սիրունյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության 2024 թվականի բյուջեի չափը աննախադեպ է համարում:

«Էական ավելացել է բյուջեն, հաշվի առնելով դինամիկան ըստ տարիների` կարող ենք ասել, որ սա աննախադեպ ավելացում է, որովհետև այսպիսի մեծ ծավալով ավելացում նախորդ տարիներին չի եղել, նման ծավալի աճ առաջին անգամ ենք գրանցում»,- նշեց նախարարը:

Անդրեասյանը նախարարության կապիտալ ծրագրերից առանձնացրեց 300 դպրոցների ու 500 մանկապարտեզների ծրագիրը:

Նրա խոսքով՝այս պահին ավարտվել է 26 դպրոցի կառուցումը, մինչև 2023 թվականի ավարտը ևս 8 դպրոցի կառուցումը կավարտվի:

«Ընդհանուր առմամբ, տարեվերջի դրությամբ 34 դպրոցներում աշխատանքներն ավարտված կլինեն, իսկ 2024 թվականի սկզբի դրությամբ շինարարության ընթացքում կլինի 41 դպրոց, որոնցից 21-ի շինարարությունը կավարտվի 2024-ին»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ 2024 թվականի դեկտեմբերին շինարարությունն ավարտված կլինի 55 դպրոցներում, մնացած դպրոցների շինարարությունները կավարտվեն 2025-2026 թվականներին:

Քաղաքաշինության կոմիտեն և ՄԱԶԾ-Հայաստանը դիտարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

Տնտեսություն

Քաղաքաշինության կոմիտեն և ՄԱԶԾ-Հայաստանը դիտարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

Հայաստանի ագրոպարենային ապրանքների 58 տոկոսն է արտահանվում Ռուսաստան

Տնտեսություն

Հայաստանի ագրոպարենային ապրանքների 58 տոկոսն է արտահանվում Ռուսաստան

Լիզինգի պետական աջակցության ծրագրով ֆերմերներն այս տարի ձեռք են բերել շուրջ 410 գյուղտեխնիկա

Տնտեսություն

Լիզինգի պետական աջակցության ծրագրով ֆերմերներն այս տարի ձեռք են բերել շուրջ 410 գյուղտեխնիկա

Հայաստանում մթերվել է շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն

Տնտեսություն

Հայաստանում մթերվել է շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է՝ հասնելով 62 հազար տոննայի

Տնտեսություն

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է՝ հասնելով 62 հազար տոննայի

Հայաստանում ստվերի կրճատման դինամիկան շարունակվում է

Տնտեսություն

Հայաստանում ստվերի կրճատման դինամիկան շարունակվում է

Հայաստանում գործում են օֆշորային սխեմաներ, որոնք լայն տարածում ունեն․ ՊԵԿ նախագահ

Տնտեսություն

Հայաստանում գործում են օֆշորային սխեմաներ, որոնք լայն տարածում ունեն․ ՊԵԿ նախագահ

Ցինդաոյի նավահանգստի՝ արհեստական բանականությամբ աշխատող տերմինալը Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացի վառ վկայությունն է

Տնտեսություն

Ցինդաոյի նավահանգստի՝ արհեստական բանականությամբ աշխատող տերմինալը Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացի վառ վկայությունն է

ՀՀ-ն այլ երկրների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակում կիրականացնի

Տնտեսություն

ՀՀ-ն այլ երկրների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակում կիրականացնի

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու հարցում աշխատում է ԱՄՆ-ի հետ, գործընթացն առարկայական փուլ է մտել

Տնտեսություն

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու հարցում աշխատում է ԱՄՆ-ի հետ, գործընթացն առարկայական փուլ է մտել

Ֆրանսիական Accor հյուրանոցային խմբի Pullman պրեմիում բրենդը կներկայացվի Հայաստանում՝ Pullman Living and Residences Yerevan համալիրով

Տնտեսություն

Ֆրանսիական Accor հյուրանոցային խմբի Pullman պրեմիում բրենդը կներկայացվի Հայաստանում՝ Pullman Living and Residences Yerevan համալիրով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում