Քաղաքականություն

ԱՄՆ նախագահի թեկնածուն դժգոհել է, որ ամերիկյան լրատվամիջոցները չեն անդրադարձել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված էթնիկ զտմանը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահի թեկնածուն դժգոհել է, որ ամերիկյան լրատվամիջոցները չեն անդրադարձել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված էթնիկ զտմանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունը առաջադրած ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին իր վրդովմունքն է հայտնել այն առնչությամբ, որ ամերիկյան լրատվամիջոցները ընտրողաբար են լուսաբանում աշխարհի տարբեր ծայրերում ընթացող պատերազմները և չեն անդրադարձել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռամասվամիի հարցազրույցը լրագրող Փիրս Մորգանին։

«Ձեր հաղորդման ընթացքում քանի՞ ժամ, րոպե կամ վայրկյան եք նվիրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած գործողություններին մեկ այլ տարածաշրջանում՝ Կասպից ծովի մյուս ափին։ Զրո։ Ամենայն հավանականությամբ, դա է պատասխանը», - ասել է Ռամասվամին՝ նշելով, որ այդպես են վարվել բազմաթիվ լրատվամիջոցներ։

Ըստ Փիրս Մորգանի զրուցակցի՝ Ուկրաինային, ինչպես և Ադրբեջանին հաջողվել է իրենց հեքիաթները «վաճառել» ԱՄՆ-ի վրա։

Վիվեկ Ռամասվամին նշել է, որ Ադրբեջանի գործողությունները հայերի դեմ սեպտեմբերին, երբ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում տեղի ունեցավ, արժանացել են «քար լռության»։

Նկատի ունենալով Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները՝ Վիվեկ Ռամասվամին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն սատարում է Ուկրաինային, ապա այս պահին պետք է միջամտեր «տասը այլ հակամարտությունների»։

Ըստ Ռամասվամիի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանն անդրադարձ չկա, քանի որ ԶԼՄ-ները կարծում են, որ դա ուշադրության չի արժանանա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում