Հայաստանի կառավարությունն այս տարի սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը 2023 թվականին սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, գնաճի միջավայրը կայուն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«Մեր կարևորագույն ձեռքումներից մեկը սպառնալիքների և անվտանգային մարտահրավերների միջավայրում մեր մակրոտնտեսական կայունությունն է, որը մենք կարողացանք պահպանել և՛ պատերազմի, և՛ ներքաղաքական անկայունությունների, և՛ կորոնավիրուսի համավարակի ընթացքում: Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի միջավայրում: Մենք այս տարի սպասում ենք առնվազն 7 տոկոս տնտեսական աճ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ գնաճի միջավայրը կայուն է: Առաջին 9 ամիսների արդյունքներով գնաճի ցուցանիշը 2.8 տոկոս է: 2023-ի սեպտեմբերին արձանագրվել է Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ: Սեպտեմբերին Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվը 726 հազար 56 է եղել, որը 2018 թ․ մայիսի համեմատությամբ ավել է 178 հազար 67-ով:

«Սա նշանակում է, որ մեր կառավարությունն իր գործունեության ընթացքում Հայաստանում ստեղծել է 178 հազար աշխատատեղ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը մակրոտնտեսական կայունությունը բոլոր մարտահրավերները, սպառնալիքները կառավարելու, նաև հնարավորություններն օգտագործելու ամենակարևոր գործիքն ու ցուցանիշն է համարում: «Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ մեզ հաջողվել է մակրոտնտեսական կայունություն ապահովել, այդ թվում՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ սկզբունքային և համակարգված պայքար տանելու շնորհիվ»,-նշեց Փաշինյանը:

Նա մակրոտնտեսական կայունության համար ամենամեծ սպառնալիքներից մեկը համարում է կոռուպցիայի հնարավոր վերաակտիվացումը: Վարչապետը շեշտեց՝ կառավարությունն իր սկզբունքային պայքարը պետք է խորացնի կոռուպցիայի դեմ:

Հայերեն العربية English Français Русский

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը