Հասարակական

Հայաստանն ու Իրանն աշխատուժի փոխանակման մասին հուշագիր կստորագրեն

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Իրանն աշխատուժի փոխանակման մասին հուշագիր կստորագրեն

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ից 31-ը Իրանի Իսլամական Հանրապետությունում է՝ երկու երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու, լավագույն փորձին ու նորարարական նախաձեռնություններին ծանոթանալու, ինչպես նաև կառուցողական երկխոսությունծավալելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Այցի շրջանակում նախատեսվում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև միջին և բարձր որակավորում ունեցող աշխատուժի փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրում, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ ոլորտային համագործակցությունն ինստիտուցինոնալ հիմքերի վրա ամրապնդելու և կապերն ընդլայնելու համար: Հուշագրի ստորագրումը կդյուրացնի նաև միջին և բարձր որակավորում ունեցող աշխատուժի փոխանակման գործընթացը, զբաղվածության ապահովումը, ինչպես նաև կնպաստի ապօրինի միգրացիայի կանխումը։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում