«Գրանդ Սվիս»-ի 5-րդ տուրում հաղթել է միայն Սամվել Տեր-Սահակյանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Մեն կղզում շարունակվում է ՖԻԴԵ-ի«Գրանդ Սվիս»մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող շախմատիստներից5-րդ տուրում Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները, Հայկ Մարտիրոսյանը պարտություն է կրել, իսկ Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ է տոնել:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար,այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը կիսել է միավորը:
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը հաղթել է, Մարիամ Մկրտչյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան:
ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին և կեզրափակվի նոյեմբերի 11-ին: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 460 հազար դոլար, առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 80 հազար դոլար: Կանանց և տղամարդկանց մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2024 թվականի հավակնորդների մրցաշարին։